Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում

Իջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում
12.10.2024 | 15:10

Իջևան քաղաքում, միջպետական ավտոճանապարհի եզրին, խորհրդային տարիներին գործած հանրախանութի շենքի երկու հարկերում գործում են կարի արդադրամասեր։ Երկրորդ հարկում հնդիկ երիտասարդներ են աշխատում, առաջին հարկում՝ Իջևան քաղաքի, սահմանամերձ Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր գյուղերի բնակիչ կարող բանվորուհիներ։ Բանվորուհիները դժգոհում են, որ իրենք աշխատավարձը ուշացումներով, 2-3 ամիսը մեկ են ստանում։ Այդ խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար երկու օրվա ընթացքում բազմաթիվ անգամ զանգահարեցի «Տեքսուվորլդ» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Օհանյանի բջջային երկու հեռախոսամարներին, սակայն նա չպատասխանեց։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4130

Մեկնաբանություններ